Գլխավոր Նորություններ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

824
Տարածել

Կառավարությունը հաստատել է քաղաքացիական պաշտպանության 2018-ի հիմնական միջոցառումների պլանը

ՀՀ ԱԻ նախարարության առաջարկով կառավարությունը հոկտեմբերի 26-ին հաստատել է «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի 2018 թվականի նախապատրաստման կազմակերպական ցուցումներին ու ուղղություններին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2018-ի հիմնական միջոցառումների պլանը»:

Փաստաթուղթը մշակել են նախարարության և պետական կառավարման շահագրգիռ այլ մարմինների մասնագետները: Պլանի ընդունումը նշանակում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականության իրականացում: Փաստաթուղթը հնարավորություն կտա առանձնացնել ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների 2018-ի նախապատրաստման գլխավոր խնդիրները և դրանց կատարման համար հիմնական ուղղությունները, կանոնակարգել ՀՀ կառավարման բոլոր մարմինների լիարժեք ներգրավումը արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտների հիմնախնդիրների գործընթացում, պլանավորել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության կանխարգելիչ և քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումները և պատշաճ մակարդակով կազմակերպել այդ միջոցառումների օպերատիվ արձագանքումը և իրականացումը, բարձրացնել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաuտվածության աստիճանը:

Պլանով սահմանված են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների (այդ թվում՝ փրկարար ուժերի և քաղաքացիական պաշտպանության կազմավորումների) նախապատրաստման 2018-ի հիմնական խնդիրները. գիտելիքների, մասնագիտական ունակությունների և հմտությունների կատարելագործում ու կարողությունների զարգացում, ուժեղ երկրաշարժի դեպքում գերատեսչության  գործողությունների պլանի ճշգրտում, ազդարարման համակարգի հնարավորությունների ընդլայնում, արտակարգ իրավիճակներում բնակչության վարքագծի կանոնների ուսուցում, նախադպրոցական ուսումնական հաստատություններում աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների ներդրման աշխատանքներին աջակցություն, մարզի տարածքում հաշվառած հակաճառագայթային թաքստոցների և առկա պաշտպանական կառույցների ցանկի ճշգրտում, մարզի բնակչության ազդարարման համակարգի ստեղծում և պատրաստ վիճակի պահպանում, մարզի սահմանամերձ համայնքների բնակչության պատսպարման նպատակով թաքստոցների կառուցման պլանավորում, մարզի բնակչությանը պաշտպանական կառույցներին ամրագրում, մարզային մակարդակում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում ճգնաժամային կառավարման գործընթացի ձևավորում, փրկարար ուժերի մշտական պատրաստականության ապահովում, մաuնագիտական մակարդակի պահպանում և բարձրացում, կինոլոգիական և պարաշյուտադեսանտային ծառայությունների զարգացում, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների նախապատրաստում, տեսական գիտելիքների բարձրացում և մասնագիտական ունակությունների կատարելագործում և այլն:

2018-ի պլանով նախատեսված է 12 միջոցառում. երկրաշարժի, հակառակորդի հնարավոր հարձակման, զորահավաքի կազմակերպման թեմաներով շտաբային և հրամանատարաշտաբային ուսումնավարժությունների անցկացում և այլն:

Աշխատանքների արդյունքները կամփոփվեն 2018-ի դեկտեմբերին:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ