Գլխավոր Նորություններ Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

379
Տարածել

Այս տարվա հուլիսին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հավատարմագրման և լիցենզավորման գործակալությունում գրանցված էր 18 429 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ, հոկտեմբերին՝ 18 602 ԱՎՕ: ԱՎՕ-ների քանակն աճել է մոտ 1 տոկսով: Անցած տարվա հոկտեմբերին Հայաստանում գրանցված էր մոտ 18 000 ԱՎՕ:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական և ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող և գործունեությունը դադարեցրած, սառեցված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են և դարձել են մետաղի ջարդոն: Արտադրական վտանգավոր օբյեկտների մոտ 70 տոկոսը վերելակներն են: Բազմաթիվ ընկերություններում կա մեկից ավելի ԱՎՕ. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»՝ ավելի քան 200, «Երևան ՋԷԿ»՝ ավելի քան 20, «Երևան գարեջուր»՝ ավելի քան 10 և այլն: