Գլխավոր Միջոցառումներ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հավատարմագրվեց

ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հավատարմագրվեց

533
Տարածել

 

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ստացավ ինստիտուցիոնալ հավատարմագրում 2
տարի ժամկետով։ Նիստում նման որոշում կայացրեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի
հավատարմագրման հանձնաժողովը։
Մինչ որոշման կայացումը ուսումնական հաստատությունում արտաքին գնահատում իրականացրած փորձագիտական
խմբի ղեկավար Գագիկ Քթրյանը ներկայացրեց փորձաքննության արդյունքները, բուհի ուժեղ և թույլ կողմերը, բուհի
կազմած  փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագրի իրատեսականությունը:
Հանձնաժողովը հարցեր ուղղեց փորձագիտական խմբի ղեկավարին և բուհի ներկայացուցիչներին, այնուհետև տեղի
ունեցավ դռնփակ քվեարկություն:
Հավատարմագրումը շրջափուլային գործընթաց է, որի  նպատակն է որոշել, թե որքանով են կրթական
ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին և որքանով են դրանք
համարժեք հասարակության պահանջներին, ՀՀ կառավարության կողմից հաստատված չափանիշներին և գերակա
ուղղություններին:
Պետք է նշել, որ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան առաջինն է ուժային կառույցների
բուհերից, որ ստացավ հավատարմագիր: