Գլխավոր Նորություններ ՀՐՇԵՋ ՄԵՔԵՆԱՆԵՐ՝ ԳԼԵՆԴԵԼԻՑ

ՀՐՇԵՋ ՄԵՔԵՆԱՆԵՐ՝ ԳԼԵՆԴԵԼԻՑ

470
Տարածել

Հոկտեմբերի 10-ին նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ Վարդան Կարապետյանին և Գլենդելի հրշեջ դեպարտամենտի ղեկավար Գրեգ Ֆիշին: Կողմերը քննարկել են նախարարության և Գլենդելի հրշեջ-փրկարարական դեպարտամենտի միջև համագործակցային հարցեր: Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետյանի հանձնառությամբ՝ Գլենդել քաղաքի կողմից որպես նվիրատվություն նախարարությանն են հատկացվելու 2 հրշեջ-փրկարարական մեքենա, հատուկ հրշեջ-փրկարարական հագուստներ և պատգարակներ:

Շնորհակալություն հայտնելով Գլենդելի քաղաքապետին նախաձեռնության համար՝ նախարարը նշել է, որ ԱԻ գերատեսչությունը համագործակցության լավ փորձ ունի ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի հետ և պատրաստ է գործակցել նաև Գլենդել քաղաքի հետ:  Համագործակցային այլ քննարկումների մասին՝ հաջորդ էջում: