Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Իմացի՛ր և օգնի՛ր

Իմացի՛ր և օգնի՛ր

451
Տարածել

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Նվազեցում և անվտանգության ապահովում

Մեր օրերում ամեն օր ճանապարհատրանսպորտային պատահարներ (ՃՏՊ) են լինում, և երբեմն հենց մենք ենք լինում դրա ականատեսը: ՃՏՊ-ները կարող են մարդու առողջությունը վնասել, կյանք խլել, նյութական կորուստներ պատճառել:

Ըստ վիճակագրական տվյալների՝ դժբախտ պատահարներից առավել հաճախ հանդիպողները հենց ՃՏՊ-ներն են: Հայաստանում ամսական 200-300 ՃՏՊ է գրանցվում: Եղել են ամիսներ, որ մինչև 400 ՃՏՊ է արձանագրվել:

ՃՏՊ-ները հետիոտների կամ վարորդների անզգուշության, ավտոմեքենաների անսարքության հետևանք են: Դրանցից շատերից կարելի է խուսափել, եթե մարդիկ հետևեն երթևեկության և անվտանգության տարրական կանոններին. երեխաներն առանց մեծահասակների փողոց դուրս չգան, մեծահասակները փողոցն անցնելիս ուշադիր լինեն, բռնեն երեխայի ձեռքը, եթե երեխան մանկասայլակում է, ապա երբեք չթողնեն առանց հսկողության և չհրեն շատ առաջ:

Եթե ականատես եք ավտովթարի, եղեք շատ ուշադիր, քանի որ նման իրավիճակներում դեպքի վայրը հաճախ վտանգավոր է: Ավտովթարի դեպքում տարածքը կարող է լինել պայթյունավտանգ‚ իսկ շարունակվող երթևեկությունը կարող է բերել նոր բախումների: Եթե դուք մեքենայով եք, ապա կանգնեցրեք այն ապահով հեռավորության վրա: Եթե վթարը տեղի է ունեցել երթևեկելի վայրում, ապա մեքենաների հետագա բախման վտանգը կանխելու նպատակով‚ վթարից որոշ հեռավորության վրա‚ տեղադրեք նախազգուշացնող նշաններ կամ շրջապատող անձանց խնդրեք փակել երթևեկությունը: Ներկաներից որևէ մեկին ուղարկեք ահազանգելու: Արգելեք ծխել կամ կրակ վառել դեպքի վայրում, քանի որ դա կարող է հրդեհի կամ պայթյունի պատճառ դառնալ: Եթե վթարված մեքենայից արտահոսք կա՝ գազ, վառելիք, սուր հոտով հեղուկ, ապա այդ մասին անպայման տեղյակ պահեք ոստիկանությանը, փրկարար ծառայությանը, շտապօգնությանը և այլն: