Գլխավոր Նորություններ ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

624
Տարածել

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար պարոն Ֆուշիմի Կատսուտոշիի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են «Հակահրդեհային սարքավորումների բարելավում» և «Ճգնաժամային և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ցանց» իրականացվող ծրագրերի ընթացքը: Սեպտեմբերի 27-ին նախարարության և ճապոնական «Ինգերոսեկ» խորհրդատվական ընկերության միջև ստորագրվել են խորհրդատվական ծառայությունների տրամադրման մասին համաձայնագիր: Ընկերությունը պարտավորվում է նախարարությանն աջակցել տենդերային մրցույթի փաստաթղթերի պատրաստման, կազմակերպման հարցերում, օժանդակել սահմանված չափանիշներին՝ տրամադրվող հրշեջ գույքի համապատասխանությունը ստուգելու հարցում, ինչպես նաև կազմակերպել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական անձնակազմի վերապատրաստումը:

Համաձայնագիրը ստորագրել է աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը, ճապոնական կողմից՝ «Ինգերոսեկ» ընկերության ծրագրի կառավարիչ Տակեֆումի Մայումին:

Համաձայնագիրը կնքվել է «Հակահրդեհային սարքավորումների բարելավում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որի շնորհիվ նախարարությանը կտրամադրվի 36 նոր հրշեջ մեքենա և 3 ավտոսանդուղք, որոնք տրամադրվելու են Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատներին:

Տարածել
Նախորդ հոդվածՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հաջորդ հոդվածԼՈՒԾԱՐՈՒՄ