Գլխավոր Նորություններ ԸՆԴՕՐԻՆԱԿԵԼԻ

ԸՆԴՕՐԻՆԱԿԵԼԻ

419
Տարածել

Ռուսական մամուլը տարածում է Լիպեցկի մարզի անտառներում հրդեհավտանգության մասին զգուշացումներն ու պահանջները:

Հրդեհավտանգ իրավիճակը հսկելու համար անտառտնտեսության կազմակերպությունները ձեռնարկել են կարևոր միջոցառումներ. անտառզանգվածներ մուտքերին դրված են արգելափակոցներ, տեղեկատվական զգուշացնող վահանակներ, օպերատիվ արձագանքման հեռախոսահամարներ:

Ճանապարհային հոծ անցումներում ոստիկանությունը գրանցում է տրանսպորտային միջոցները:

Անտառային հողերը շուրջօրյա հերթապահում են անտառտնտեսության և հրշեջ-փրկարարական ջոկատները:

Ըստ ստորագրությամբ վավերացված հրահանգի՝ ցանկացած տեսակի կրակ, նույնիսկ մանղալներում, խստիվ արգելված է: Սահմանափակումները գործելու են մինչև հոկտեմբերի 17-ը:

Խախտողները տուգանվում են 5 000 ռուբլով (մոտ 40 000 դրամ):