Գլխավոր Նորություններ ԱՇՈՒՆԸ ԵԿԱՎ

ԱՇՈՒՆԸ ԵԿԱՎ

452
Տարածել

Մեկ ամիս ուշացումով: Մարզերում ժամանակ առ ժամանակ անձրևներ են: Լեռնագագաթները սկսում են ծածկվել ձյունով: 40 օրից ավելի անանձրև, ամառային տապից հետո չէինք էլ պատկերացնում, որ ամպրոպի ճայթյունն այսքան հաճելի կլինի: Անձրևին կարոտել էինք: Ավաղ, այն եկավ նաև կարկուտի ուղեկցությամբ, որոշ մարզերում մեծ վնաս հասցրեց՝ հիմնականում հակակարկտային համակարգերով չպաշտպանված տարածքներում:

Անցած յոթ օրում ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և  մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» հակակարկտային կայաններից Արմավիրի, Արարատի, Շիրակի, Վայոց ձորի, Կոտայքի, Լոռու մարզերի մոտ 40 համայնքի տարածքներում ներգործության է ենթարկվել տարբեր կարգի կարկտավտանգավոր 14 ամպ, արձակվել է 55 000 կրակոց:

Օրերը շրջվում են դեպի ձմեռնամուտ: Սեպտեմբերի 23-ին աշնանային գիշերահավասարի օրն էր: Սկսած այդ օրից մինչև դեկտեմբերի 22-ը ցերեկվա տևողությունը կկրճատվի օրական 1 րոպեով:

Սեպտեմբերի 29-30-ը և հոկտեմբերի 1-ին` հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Քամին արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 2-3-ը կնվազի 4-5 աստիճանով:

Աշունը եկավ, տաքն ու ցուրտը գրկախառնվել են: