Գլխավոր Նորություններ Անտառային հրդեհները՝ ահաբեկչություն

Անտառային հրդեհները՝ ահաբեկչություն

785
Տարածել

Ֆրանսիայի ազգային ոստիկանության գլխավոր վարչությունը տեղեկացրել է, որ ահաբեկիչները մշակել են թիրախ պետություններին վնասելու նոր ձևեր: Վերջին տարիներին իսլամիստ արմատականների ահաբեկչություններից մեծապես տուժած ու մարդկային բազմաթիվ կորուստներ կրած Ֆրանսիայի ոստիկանների տրամադրության տակ են հայտվել ահաբեկիչների որջերից գտնված փաստաթղթեր, որտեղ ներկայացված են «անհավատների դեմ պայքարի» նոր ձևեր. գնացքների պայթեցում, մթերքի թունավորում, անտառների հրդեհում:
Այս փաստաթղթերին ծանոթանալուց հետո Ֆրանսիայի ոստիկանությունը հատուկ ուշադրության օբյեկտներ է դարձրել բոլոր տեսակի գնացքները, մետրոն վաղուց էր նման ուշադրության կենտրոնում: Երկրի բնակավայրերի ղեկավարներին ոստիկանությունը կոչ է արել լինել առավել զգոն և ուշադիր՝ հատկապես, եթե օտար մեկը պնդում է, որ զբոսաշրջիկ է և խնդրում իրեն ցույց տալ տեղի տեսարժան վայրերը: