Գլխավոր Նորություններ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 26-ՐԴ ՏԱՐԻՆ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 26-ՐԴ ՏԱՐԻՆ

604
Տարածել

Անցած օրերում շատ բան է փոխվել մեր հայրենիքում: Անցել ենք առաջընթացի, նաև հետընթացի ճանապարհ: Անցել ենք Արցախյան պատերազմի միջով: Դժվարությունները շատ են, առաջընթացը դյուրին չէ:

Մենք դեռ յուրացնում ենք անկախ պետականություն ունենալուց բխող հնարավորությունները, բացահայտում գործակցության նոր հորիզոններ՝ աշխարհի տնտեսական քարտեզում մեր տեղն ունենալու վճռականությամբ: Վարչապետ Կարեն Կարապետյանի դիտարկումն է:

Այս օրերին համահայկական գործերով Հայաստանում էին 70 երկրների 1400 մեր հայրենակիցներ՝ մասնակցելու Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին:

Միակարծիք էին բոլորը՝ Հայաստանը լինելու է աշխարհին ինտեգրված, ուժեղ ու հպարտ երկիր: