Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Օգնում են փրկարարները

Օգնում են փրկարարները

471
Տարածել

Հրշեջ-փրկարարներն արջին տեղափոխել են վանդակ
Անցած յոթ օրում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 600 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:
Գրանցվել է ավելի քան 250 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու և դեկորատիվ ծառեր: Հրդեհների մեծ մասը բուսածածկ տարածքներում է գրանցվել. Արագածոտն. Գեղադիր գյուղ՝ 5 հա, Մաստարա գյուղ՝ 30 հա, Վարդենուտ գյուղ՝ 5 հա, Լոռի. Արմանիս գյուղ՝ 37 հա, Գետավան գյուղ՝ 50 հա, Պուշկինո՝ 150 հա, Կոտայք. Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի շենքի մոտակայքում՝ 10 հա, Հրազդանի Կաքավաձոր թաղամասում՝ 20 հա, Ֆանտան և Ջրաբեր գյուղերի մոտ՝ 215 հա, Շիրակ. Ձորաշեն գյուղ՝ 120 հա, Լեռնապար գյուղ՝ 150 հա, Սյունիք. Կապան քաղաք՝ 10 հա, Գորիս քաղաք՝ 15 հա, Վաղատուր գյուղ՝ 415 հա, Իշխանասար գյուղ՝ 50 հա, Տեղ գյուղ՝ 30 հա, Վերիշեն գյուղ՝ 200 հա, Տավուշ. Պառավաքար գյուղ՝ 10 հա, Զորական գյուղ՝ 12 հա և այլն:
Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 100 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Դավիթաշեն, Նոր Նորք վարչական շրջանների և Կոտայքի ու Շիրակի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: 10 օձ է հայտնաբերվել և տեղափոխվել անվտանգ տարածք: Գետերի և ջրամբարների ափերին արգելափակված 10 մեքենա է դուրս բերվել երթևեկելի հատված:
Այլ կանչեր. Կենտրոնի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտակայքում շունն ընկել է Գետառ գետը, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները քաղաքացիների հետ համատեղ շանը դուրս են բերել գետից և հանձնել տիրոջը: Շենգավիթի փրկարարներն ահազանգ են ստացել, թե «Էրեբունի» օդանավակայանում շինարարական աշխատանքների կատարման ժամանակ քաղաքացին ընկել է 3 մետր խորությամբ փոսը, շտապօգնությունը տեղում է. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները 47-ամյա քաղաքացուն հանել են փոսից: Կոտայքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Ծաղկաձոր քաղաքի «Թփուտներ» ռեստորանի տարածքում արջը դուրս է եկել վանդակից, բարձրացել վանդակի վրա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարներն արջին տեղափոխել են վանդակ