Գլխավոր Նորություններ Հստակեցվում են կարգավիճակն ու իրավասությունները

Հստակեցվում են կարգավիճակն ու իրավասությունները

519
Տարածել

Կառավարությունը հաստատել է «Ամենօրյա գործունեության ժամանակ արտակարգ իրավիճակների և ճգնաժամերի առաջացման դեպքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների աշխատակարգը, խնդիրներն ու գործառույթները»:

2012-ին ԱԻՆ հայցով յուրաքանչյուր պետական կառավարման մարմին տրամադրեց մեկական ներկայացուցիչ, որոնց կարգավիճակը, գործունեությունն ու իրավասությունները չկանոնակարգվեցին, ինչի արդյունքում ամենօրյա գործունեության ժամանակ և տարաբնույթ արտակարգ իրավիճակներում փոխհամագործակցության ու կենտրոնացված կառավարման ապահովման գործընթացները բավարար մակարդակ չունեն: Այս որոշմամբ հստակեցվում են ներկայացուցչի կարգավիճակն ու իրավասությունները, կանոնակարգվում է ամենօրյա գործունեության ժամանակ և արտակարգ իրավիճակներում տեղեկատվության փոխանակման գործընթացը, ապահովվում ներդաշնակ գործողությունների անհրաժեշտ մակարդակ և նպատակային կենտրոնացված կառավարում, բարձրացվում է պետական կառավարման մարմինների ներգրավվածության և իրազեկվածության աստիճանն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում:

Որոշմամբ հստակ սահմանված է, թե ինչ ասել է տեղական, համայնքային, մարզային, հանրապետական, անդրսահմանային նշանակության արտակարգ իրավիճակ, արտակարգ դեպքի, պատահարի բարդության որ աստիճանի դեպքում իրավիճակի գնահատման և հետևանքների վերացման համար որքան ուժեր են ներգրավվում և այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ