Գլխավոր Նորություններ Հանդիպում «Նաիրիտի» հարցով

Հանդիպում «Նաիրիտի» հարցով

527
Տարածել

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ու «Նաիրիտ» գործարանում առկա քիմիական նյութերի վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող փորձագիտական խմբի անդամները աշխատանքային հանդիպում են ունեցել
Փորձագետները տեղեկացրել են, որ արդեն ծանոթացել են գործարանի արտադրական տեխնոլոգիաներին, զրուցել մասնագետների հետ, ուսումնասիրել առկա տարբեր քիմիական նյութերի ծավալը, վիճակը, դրանց պահպանության պայմանները, տարաներն ու պահեստարանները, ռիսկերն ու հնարավոր ազդեցությունը մարդկանց և շրջակա միջավայրի վրա Աշխատանքները շարունակվում են, փորձագիտական խումբն առաջիկայում կներկայացնի խնդրի լուծման առաջարկների փաթեթ:
Տեղեկանք
Օգոստոսի 28-30-ը «Նաիրիտ» գործարանում այրվեց էթինոլ քիմիական օրգանական նյութը ԱԻ նախարարությունը գործարանից եկող քիմիական և էկոլոգիական ռիսկերի, բնակչության և շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցության գնահատման հարցերի լուծմանն աջակցելու խնդրանքով դիմել էր միջազգային կազմակերպություններին ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակի (UN OCHA) միջոցով Հայաստանին խնդրանքին արձագանքել էր Արտակարգ արձագանքման համակարգող եվրոպական կենտրոնը (ERCC՝ Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության ծրագրերի ECHO, ցանցի օղակ) Սեպտեմբերի 11-ին Հայաստան են ժամանել ֆրանսիացի, շվեդ, շվեյցարացի երեք փորձագետ:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ