Գլխավոր Նորություններ Արտագնա դասընթաց ռադիոակտիվ ճառագայթների թեմայով

Արտագնա դասընթաց ռադիոակտիվ ճառագայթների թեմայով

401
Տարածել

Սեպտեմբերի 20-ին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերի վերաբերյալ վերապատրաստման դասընթաց են անցկացրել Երևանի թիվ 106 հիմնական դպրոցում, որին մասնակցել են 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտներ:

ՃԿՊԱ մասնագետները խոսել են մեր շրջապատի ռադիոակտիվ ճառագայթների մասին: Աշակերտներին հետաքրքրում էին ճառագայթման թե՛ բնական և թե՛ արհեստական աղբյուրները, արդյո՞ք Մեծամորի ատոմակայանը վտանգավոր է շրջակա միջավայրի համար:

Աշակերտները տեղեկացվել են, որ ճառագայթային անվտանգության հիմնական նպատակն է ապահովել մարդկանց և շրջակա միջավայրի պաշտպանությունը իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից, նման վթարային իրավիճակներում իոնացնող ճառագայթումից մարդկանց պաշտպանության նպատակով իրականացվող արագ գործողություններ են. վահանաձև գեղձի արգելափակում, պատսպարում, տարհանում:

Եթե ատոմակայաններն աշխատում են նորմալ ռեժիմով, ռադիոակտիվ արտանետումների հավանականությունը շրջակա միջավայր քիչ է:

Այս տարի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները վերապատրաստման 86 դասընթաց են անցկացնելու, որից 15-ը՝ արտագնա: 56 դասընթաց արդեն անցկացվել է, յոթը՝ արտագնա:

 

Սիրուշ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոս