Գլխավոր Նորություններ «ԼՈՌԷ»-Ն ՓՈԽԱՆՑՈՒՄ Է ԻՐ ՓՈՐՁԸ

«ԼՈՌԷ»-Ն ՓՈԽԱՆՑՈՒՄ Է ԻՐ ՓՈՐՁԸ

881
Տարածել

 

Սեպտեմբերի 8-12-ը «Լոռէ» փրկարարական ջոկատում անցկացվեց 

«ԿրթականԷքստրեմալ ճամբարի կազմակերպում»

SKYE ակումբների մասնակցությամբ: Կապանի տարածքային մասնաճյուղն էր անցնում ուսումնական պատրաստվածություն՝ ցուցաբերելով իր փորձն ու գիտելիքները:

 

Մասնակցում էին 24 երիտասարդներ՝ 16-30 տարեկան՝ հիմնականում հմտանալով արտակարգ իրավիճակների վարքականոնների կիրառման մեջ մեր իրականությունում: Բոլոր իրավիճակները, ուսումնական պարապմունքները կազմակերպել և իրականացրել են «Լոռէ» փրկարարական ջոկատի հրահանգիչները: «Մեծ ակնկալիքներով էին եկել երիտասարդները, կարծում էին, թե բոլոր փորձությունները հեշտությամբ կանցնեն, բայց հասկացան, որ դրա համար գիտելիքներ են պետք, լուրջ պատրաստվածություն ու հմտություն»,- ասում է «Լոռէ»-ի հրամանատար Արմեն Առաքելյանը: Նաև պարզաբանում՝ սկսել են ուսուցանել փրկարարական «այբուբենից»` հանգույցներ, պարան, պարանի հետ աշխատող գործիքներ. «Ցույց էինք տալիս մեր իրականության մեջ հանդիպող սխալները, երբ գրագետ չեն վարվում, օրինակ՝ պարանային աշխատանքների հետ: Նաև արշավ կազմակերպեցին, սովորեցին արշավային հիմունքներ, ուսապարկ հավաքել, վրաններ տեղադրել: Ունեցան առանձին դասընթացներ, քարտեզագրություն, տեղագրական քարտեզների պատրաստում, գործնական աշխատանք արեցին՝ ազիմուտների տեղադրում և որոշում: Դաշտային պայմաններում գետանցումներ, բարձրադիր վայրերից՝ աշտարակից վայրէջքներ, բնական խոչընդոտների հաղթահարում»:

Սեպտեմբերի 11-ին երիտասարդները Ձորագետի վրա զուգահեռ կապված պարաններով են գետանցում կատարել՝ խաղ կազմակերպելով, որպես միջոցառումների վերջաբան: Իսկ երեկոյան հրաժեշտի խարույկ վառել: «Երիտասարդները յուրացնելով հմտությունները՝ իրենք են ուսուցանելու կրտսերներին:

Նման ճամբարների կազմակերպումը ևս մեկ հնարավորություն է, որպեսզի հասարակությունը պատրաստ լինի և ճիշտ կողմնորոշվի արտակարգ իրավիճակներում: Այդ նպատակով նրանց տրամադրեցինք Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Հայկական կամիր խաչի կողմից հրապարակված գրքեր ու բրոշյուրներ»:

 

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ