Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Բարձր ջերմաստիճաններ. արևահարություն

Բարձր ջերմաստիճաններ. արևահարություն

533
Տարածել

Արևահարությունը հիվանդագին վիճակ է, որն առաջանում է գլխի վրա արևի ճառագայթների անմիջական, երկարատև ազդեցության հետևանքով:

Մանկահասակ երեխաներն ավելի խոցելի են արևահարության նկատմամբ, քանի որ նրանց գանգի ոսկրերը բարակ են, մաշկը և մազերը՝ ավելի նուրբ: Ճաղատ, բարակ և նոսր մազերով մարդիկ նույնպես խոցելի են:

Արևահարության նշաններն ի հայտ են գալիս արևի ճառագայթների ներգործությունից անմիջապես հետո կամ մի քանի ժամ անց, հաճախ՝ գիշերը: Նշաններն են. մարմնի ջերմաստիճանի բարձրացում (390C և ավելի), դեմքի և պարանոցի մաշկի կարմրություն և չորություն, գլխացավ, գլխապտույտ, թուլություն, անհանգստություն, գրգռվածություն, աղմուկ ականջներում, արյունահոսություն քթից, սրտխառնոց, փսխում, գիտակցության խանգարումներ:

Արևահարության դեպքում. տեղափոխեք տուժածին հով, ստվերոտ վայր, օգնեք նրան հարմար դիրք ընդունել, գլխին սառը թրջոց դրեք, ծածկեք խոնավ սավանով: Արձակեք ճնշող կապերը և թեթևացրեք հագուստը: Եթե տուժածը գիտակից է, տվեք սառը, քաղցր հեղուկներ: Ահազանգեք շտապօգնություն, վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և դրանք փոխանցեք դեպքի վայր հասած բժիշկներին: