Գլխավոր Նորություններ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԿՕԳՆԵՆ ԼՈՒԾԵԼ «ՆԱԻՐԻՏԻ» ՀԱՐՑԸ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԿՕԳՆԵՆ ԼՈՒԾԵԼ «ՆԱԻՐԻՏԻ» ՀԱՐՑԸ

566
Տարածել
A massive fire after explosion is in 'Nairit 1' plant in Yerevan, Armenia

Օգոստոսի 28-ի կեսօրին «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհը մեծամասամբ մարված էր արդեն հաջորդ օրը երեկոյան, իսկ ամբողջությամբ մարվեց օգոստոսի 30-ի լուսադեմին:

 

«Նաիրիտ» գործարանի առկա վիճակն ուսումնասիրելու և լուծումներ գտնելու համար արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի 29-ին աշխատանքային խորհրդակցություն էր անցկացրել միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Եվրամիություն, Համաշխարհային բանկ, ՄԱԿ-ի զարգացման ծրագիր:

Քննարկվել է գործարանից եկող քիմիական և էկոլոգիական ռիսկերի, բնակչության և շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցության գնահատման հարցերը միջազգային փորձագետների օգնությամբ լուծելու խնդիրը: Միջազգային կառույցների ներկայացուցիչները պատրաստ են հնարավոր բոլոր միջոցներով աջակցել ԱԻ նախարարությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Եվրամիության, Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի աջակցությամբ փորձագետներ հրավիրել Հայաստան, որոնց իրականացրած գնահատման հիման վրա կմշակվի առկա խնդիրների լուծման ծրագիր և քայլեր կարվեն ծրագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ միջոցների հայթայթման ուղղությամբ: