Գլխավոր Նորություններ Տավուշցի 23 երեխա հանգստանում է Խորվաթիայում

Տավուշցի 23 երեխա հանգստանում է Խորվաթիայում

386
Տարածել

Հայաստանի պաշտպանության նախարարության «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» և Խորվաթիայի «Ականազերծման կենտրոնի» համագործակցության շրջանակներում Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների 23 երեխա (այդ թվում՝ մարզի ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների աշխատակիցների ընտանիքների 12 անդամ), օգոստոսի 28-սեպտեմբերի 4 հատվածում հանգիստ կանցկացնի Խորվաթիայի Նովի Վինոդոլկսի քաղաքում գտնվող Կարմիր խաչի ճամբարում: Երեխաները հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներից են՝ 18 համայնքից (Բերքաբեր, Ոսկեպար, Բաղանիս, Կոթի, Բարեկամավան, Ոսկեվան, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Բերդ, Սարիգյուղ, Նոյեմբերյան, Դովեր, Բերդավան, Ազատամուտ, Այգեպար, Մովսես, Այգեձոր):

Երեխաներին ուղեկցում են ՊՆ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» աշխատակիցները: Ուղևորության բոլոր ծախսերը հոգացել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի քաղաքապետարանը, իսկ երեխաների օրապահիկն ապահովել է ՀՀ ԱԻՆ համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը: