Գլխավոր Նորություններ Ստեղծվել է մրցութային հանձնաժողով

Ստեղծվել է մրցութային հանձնաժողով

442
Տարածել

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանագրով ստեղծվել է Փրկարար ծառայությունում սկզբնական սպայական պաշտոններին նշանակելու համար մրցութային հանձնաժողով, սահմանվել են հանձնաժողովի կազմը, աշխատակարգը և մրցույթի չափորոշիչները:

Մրցույթն անցկացվում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կազմած հարցաշարերով՝ փրկարարական ծառայության անցնող անձանց գործնական ունակությունների, մասնագիտական պատրաստվածության, անձնական, բարոյական հատկանիշների, կրթության, առողջական, հոգեբանական և ֆիզիկական պատրաստականության վիճակը ստուգելու համար: Հավասար արդյունքների դեպքում առավելություն է տրվում ավելի երկար ծառայողական ստաժ ունեցողներին: Անցած շաբաթ տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ և սպայական պաշտոններին նշանակվելու համար դիմած 26 թեկնածուից 10-ը չեն հաղթահարել ֆիզիկական պատրաստվածության նվազագույն շեմը և դուրս են մնացել մրցույթի հետագա փուլերից: Վերջնական արդյունքով, հանձնաժողովը հաղթող է ճանաչել 6 դիմողի, որոնք փ/ծ լեյտենանտի կոչում կստանան և ծառայության կանցնեն ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման, ինչպես նաև Երևանի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային փրկարարական վարչություններում:

Եվս երեք հոգի համեմատաբար բարձր արդյունքներ են ցույց տվել: Նրանք, համապատասխան թափուր հաստիքի դեպքում, սպայական պաշտոն կստանան: