Գլխավոր Նորություններ Հերթական ուստարին ՃԿՊԱ-ում

Հերթական ուստարին ՃԿՊԱ-ում

827
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցմամբ ութ մասնագիտությունների գծով 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության քննություններին մասնակցեց 270 դիմորդ: Ընդունելության քննությունների շեմը հաղթահարեց 264 դիմորդ: Ընդունելության քննություններին մասնակցած դիմորդների 25 տոկոսն աղջիկներ են: Միջին մասնագիտական կրթական ծրագրի 2 մասնագիտության գծով՝ «Հրդեհային պաշտպանություն», «Կառավարում արտակարգ իրավիճակներում», ընդունվածների թիվը 51 է: Ակադեմիայի 2016-2017 ուսումնական տարվա միջին մասնագիտական կրթական ծրագրի շրջանավարտների 50 տոկոսը ուսումը կշարունակի բակալավրի կրթական ծրագրում: Սա Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում արդեն 14-րդ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով 11-րդ ընդունելությունն է:

Նոր ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետում վերսկսվել են վերապատրաստման դասընթացները: Սեպտեմբերին կանցկացվի 4 կամ 5 նման դասընթաց՝ մշակույթի և սպորտի կազմակերպությունների, հանրակրթական դպրոցների փոխտնօրենների, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի ղեկավարների տեղակալների համար: ՃԿՊԱ մասնագետները կներկայացնեն աղետների ռիսկի նվազեցման, բնակչության ճառագայթային պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության մակարդակի բարձրացման հարցերը:

 

Հ.Գ. Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում սեպտեմբերի մեկի հանդիսավոր միջոցառման մասին՝ մեր թերթի հաջորդ համարում: