Գլխավոր Նորություններ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ

ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ

492
Տարածել

Հակակարկտային ցանցերի ներդրման պետաջակցության ծրագրով 2018-ին կառավարությունը գյուղտնտեսություններին կտրամադրի 2 տոկոսանոց վարկեր՝ 7 տարի մարման ժամկետով:

Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում նախադրյալներ կստեղծվեն մատչելի մեխանիզմների կիրառմամբ տարեկան շուրջ 1350 հա խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ներդրման համար: Ծրագրի իրագործման արդյունքում այգիների շուրջ 2,4 տոկոսը կպատվի կարկտապաշտպան ցանցերով: Ներկայում հակակարկտային կայաններով պաշտպանված է մեր երկրում մշակվող տարածքների 8 տոկոսը: 60-70 հա տարածքներում տեղադրվել են ցանցեր, որոնց կիրառման արդյունավետությունը կազմում է գրեթե 100 տոկոս: