Գլխավոր Նորություններ ԱՐՁԱԳԱՆՔԻ ՈՒՇԱՑՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ

ԱՐՁԱԳԱՆՔԻ ՈՒՇԱՑՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ

630
Տարածել

«Խոսրովի» հրդեհի արձագանքումը եղել է անմիջապես, բնապահպանական ծրագրերը նույնպես իրականացվել և իրականացվում են անմիջապես: Մինչև օրս արգելոցում աշխատում են բնապահպանության նախարարության աշխատակիցները, որոնք պայքարում են ամեն բույսի ու ծառի համար՝ փորձելով նվազեցնել, չեզոքացնել հրդեհի վնասները: Ռուսական կողմին օգնության դիմել ենք միայն այն բանից հետո, երբ հրդեհը խոտածածկ տարածքներից անցավ անտառին: Արձագանքի ուշացում չի եղել, գնահատվել է իրավիճակը և որոշում կայացվել»,- գործադիրի նիստից հետո ճեպազրույցում ասել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

Ինչ վերաբերում է ԱԻՆ-ին ուղղված քննադատություններին, նախարարը նշել է, որ դրանք առիթ են՝ էլ ավելի ճշգրիտ գործելու: