Գլխավոր Նորություններ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «ԲԱԶԵ-2017»-ՈՒՄ

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «ԲԱԶԵ-2017»-ՈՒՄ

470
Տարածել

Օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում անցկացվում է «Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքը: Սա 15-րդ նման հավաքն է: 2002-ից այսկողմ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքներին մասնակցել է մոտ 10 000 պարմանի և պատանի Հայաստանից, Արցախից, Սփյուռքից: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողները «Բազե» հավաքներին մասնակցում են 2015 թվականից՝ 9 հոգանոց ջոկատով:

Հավաքների մասնակիցները մասնակցում են տարբեր մրցույթների. սեղանի թենիս, շախմատ, սպորտլանդիա, պարանի ձգում, վոլեյբոլ, բազկամարտ, մինի ֆուտբոլ, ազգային խաղեր, լող, երգ, պար, ֆիլմ, հումոր, նորաձևություն, նկարչություն, լուսանկարչություն, բրեյն ռինգ, «Բազե» բանալի: Մեր ուսանողները մշտապես աչքի են ընկնում: Օրինակ, 2016-ին ապագա փրկարարները հավասարը չեն ունեցել պարանի ձգում մրցույթում, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողուհին կիթառի կատարմամբ է գրավել բոլորին: Հուսանք, այս տարի ևս ակադեմիայի ուսանողները կվերադառնան հաղթանակներով:

«Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների մասնակցության մասին առավել մանրամասն՝ մեր թերթի հաջորդ համարում:

 

Լուսանկարում՝  Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյանը և ՃԿՊԱ բազեականները