Գլխավոր Նորություններ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ՖՈՏՈՔՐՈՆԻԿԱ

ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ՖՈՏՈՔՐՈՆԻԿԱ

633
Տարածել

Ընդունվել է «Փրկարարական ծառայության շարային կանոնադրությունը»

 

2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունվեց և 2017 թվականի հունվարի 9-ին ուժի մեջ մտավ «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքը:  ՀՀ վարչապետի 2017 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ հաստատվեց «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը: Քայլերից մեկն էլ «Փրկարարական ծառայության շարային կանոնադրություն» մշակելն էր: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մշակել է նախագիծը, որը կառավարության որոշմամբ հաստատվել է օգոստոսի 24-ին:

«Փրկարարական ծառայության շարային կանոնադրությունը» սահմանում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի փրկարարական ծառայողների ու ստորաբաժանումների շարքերն ու դրանց տեսակները, ղեկավարումը, ծառայողների պարտականությունները շարվելուց առաջ և շարքում, շարային վարժաձևերն ու շարժումն առանց զենքի և զենքով, ողջույնի կատարումը, շարքից դուրս գալը և շարք վերադառնալը, պետին (հրամանատարին) մոտենալը և նրանից հեռանալը, շարային ստուգատեսի անցկացման կարգը, նախարարության, նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության դրոշների դիրքը շարքում, այն դուրս բերելու ու տանելու կարգը և այլն:

Արտակարգ իրավիճակների նախարարությունում վստահ են, որ փրկարարական ծառայության շարային կանոնադրության ընդունումը կապահովվի փրկարարական ծառայողների շարային պատրաստվածության մակարդակի և ստորաբաժանումների շարային ներդաշնակման աստիճանի բարձրացումն ու ամրապնդումը: