Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Վարակներ. արյան միջոցով փոխանցվող. հեպատիտ B

Վարակներ. արյան միջոցով փոխանցվող. հեպատիտ B

1365
Տարածել

Հեպատիտ B-ն վիրուսային վարակ է, որ ախտահարում-բորբոքում է լյարդը: Հիվանդության հիմնական նշանը՝ մաշկի և լորձաթաղանթների դեղին գունավորում: Վիրուսը փոխանցվում է արյան միջոցով, այսինքն՝ կանխարգելիչ միջոցառումների չպահպանման դեպքում: Մյուս հիմնական ուղին սեռականն է:

Նշանները. գլխացավ, հոգնածություն, ախորժակի անկում, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, անգինա, հոդացավեր, մաշկի ցանավորում: Գաղտնի շրջանը՝ 3-6 ամիս: Նշանների ի հայտ գալուց 1-2 շաբաթ հետո սկսվում է դեղնուկի շրջանը. մաշկի, տեսանելի լորձաթաղանթների, մասնավորապես՝ աչքի սպիտակուցային թաղանթի դեղնություն, մեզի զգալի մգացում, կղանքի անգունացում, ցավեր որովայնում, հատկապես աջ ենթակողում, սրտխառնոց, մարսողության խանգարումներ: Հիվանդությունը ժամանակին չբուժելու դեպքում գրեթե միշտ մնում են մնացորդային լուրջ երևույթներ՝ լյարդի քրոնիկական բորբոքում և այլն:

Հեպատիտ B-ի կանխարգելման քայլերը նույնն են, ինչ՝ ՄԻԱՎ վարակի դեպքում. սեռական հարաբերությունների ժամանակ օգտագործել պահպանակ, սահմանափակել սեռական շփման զուգընկերների թիվը, ունենալ մեկ հուսալի զուգընկեր, խուսափել պատահական սեռական կապերից, ներարկումների համար օգտագործել միանգամյա ներարկիչ: