Գլխավոր Նորություններ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

305
Տարածել

Գազերի փոխանակում և հավասար ճնշումների հարթություն

Սկիզբը՝ նախորդ համարներում

Հրդեհի վայրում գազերի փոխանակումը գազային զանգվածների շարժումն է տաք գազային ապրանքների այրման գոտուց դեպի մթնոլորտ և մթնոլորտային օդի դեպի այրման գոտի շարժման պատճառով:

Հրդեհի վայրում գազերի փոխանակման հիմնական և էական պարամետրերն են՝

  • օդի կամ այրման ապրանքների շարժման արագությունը՝ գազերի փոխանակման արագություն,
  • գազերի փոխանակման ինտենսիվությունը,
  • ավելցուկ օդի գործակիցը:

Հրդեհները մարելու ժամանակ գազերի հոսքերի կառավարումը կարևոր օպերատիվ-մարտավարական գործողություն է, որի նպատակն է հրդեհների հաջող մարումը և փրկարարական աշխատանքների համար նպաստավոր պայմանների ստեղծումը:

Այրման տաք արտադրանքը ռեակցիայի գոտում ունի ավելի պակաս խտություն, քան տարածք մտնող օդը, որի պատճառով այրման տաք արտադրանքը բարձրանում է վեր՝ ստեղծելով ավելորդ ճնշում: Շինության (սենյակի) ներքևի մասում օքսիդացման ռեակցիային մասնակցող թթվածնի ճնշման անկման հետևանքով ստեղծվում է նոսրացում: Շինության (սենյակի) ներսում այն բարձրությունը, որի վրա ճնշումը հավասար է արտաքին կամ հարևան սենյակի ճնշմանը, կոչվում է հավասար ճնշումների մակարդակ: Հասկանալի է, որ այդ մակարդակից բարձր տարածքը լցված է ծխով, իսկ ցածրում այրման ապրանքների կոնցենտրացիան չի խոչընդոտում մարտական ստորաբաժանումներին առանց շնչառական օրգանների պաշտպանության այդ գոտում գտնվելուն: Հավասար ճնշումների մակարդակով անցնող հարթությունը անվանում են հավասար ճնշումների հարթություն:

Շինության (սենյակի) ներսում հրդեհի ժամանակ գալիս է մի պահ, երբ հավասար ճնշումների հարթությունն իջնում է ցած: Որքան ցածր է հավասար ճնշումների հարթությունը, այնքան ավելի մեծ ծավալ է զբաղեցնում ծխապատված գոտին, առաջանում է այրման ապրանքների հարակից տարածքներ (սենյակներ) տարածման և նրանցում գազային խառնուրդի ջերմապարունակության հաշվին նոր հրդեհների օջախների ծագման վտանգ:

Հավասար ճնշումների հարթության իջեցումը կարող է տեղի ունենալ մարտական ստորաբաժանումների, օբյեկտի վարչակազմի սխալ գործողությունների հետևանքով: Օրինակ, ներհոսող և արտածծող որմնանցքների մակերեսների հարաբերակցության խախտման պատճառով, ինչը կարող է տեղի ունենալ ուժերի և միջոցների բացազատման և փողրակավարների դեպի այրման գոտի ներթափանցման ժամանակ:

Հրդեհների դեմ հաջող պայքարելու համար ստորաբաժանումները պետք է իմանան գազի հոսքերի կառավարման ուղիները:

Առաջին ճանապարհ. շենքի օդավարման (աերացիայի) կառավարում

Սրան կարելի է հասնել փոփոխելով ներհոսող և արտածծող որմնանցքների մակերեսները, այսինքն՝ բացելով կամ փակելով շենքում առկա պատուհաններն ու դռները, պարսպող կառուցատարրերում բացելով անցքեր կամ փակելով առկա որմնացքները միջակապերով: Սակայն պետք է նկատի ունենալ, որ տարածքի (սենյակի) ներհոսող և արտածծող որմնանցքների մակերեսները պետք է ունենան որոշակի հարաբերակցություն: Հաստատված է, որ լավագույն հարաբերակցությունն այն է, երբ արտածծող որմնանցքների մակերեսը 1,5-2 անգամ գերազանցում է ներհոսող որմնանցքների մակերեսը:

Երկրորդ ճանապարհ. հարկադրական օդափոխման կիրառում

Սա հրշեջ ծխաքաշների (օդափոխիչներ) կիրառումն է ինչպես օդի մղման, այնպես էլ այրման արտադրանքի հեռացման համար:

Երրորդ ճանապարհ. կրակմարիչներ

Մարտական ստորաբաժանումները կիրառում են կրակմարող միջոցներ (օդամեխանիկական փրփուր, փոշիացված ջուր և այլն):

(շարունակելի)

 

Ավագ ՍԻՄՈՆՅԱՆ

ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ «Փրկարարական ամբիոնի» դասախոս