Գլխավոր Նորություններ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

495
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է մրցույթ`

Նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության (այսուհետ` Տեսչություն) Արմավիրի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հաշվառման, վերլուծության և քարոզչության բաժնի (այսուհետ` Բաժին) առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 21-4.2-8)

Բաժնի պետ-ավագ տեսուչի հանձնարարությամբ մասնակցում է օրենքով սահմանված կարգով տարածաշրջանում հրդեհների, տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի հաշվառման, վերլուծության աշխատանքներին, ինչպես նաև մասնակցում է տնտեսության օբյեկտներում և բնակավայրերում հրդեհային և տեխնիկական իրավիճակի հետ կապված վերլուծությունների հիման վրա աշխատանքային պլանների մշակման աշխատանքներին: Մասնակցում է քարոզչական պլակատների, բացիկների, ալբոմների պատրաստման ու տարածման, ցուցափեղկերի, պատուհանների և անկյունների սարքավորման ու ցուցադրման, բնակչությանը հրդեհային անվտանգության կանոնների ուսուցման աշխատանքներին: Բաժնի պետ-ավագ տեսուչի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները:

Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է`

  • առնվազն միջնակարգ կրթություն,
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2) ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (բնօրինակների հետ միասին)`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը ( պատճենները),
  • աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
  • քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագրի պատճենը,
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանքը,
  • մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափի,
  • անձնագրի պատճենը:

 

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը:

Դիմող ՀՀ քաղաքացիները մրցույթի պետք է ներկայանան ՀՀ անձնագրով:

 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 4.08.2017 թ.:

ՀՀ քաղաքացիները ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել նախարարության աշխատակազմին (ք. Երևան, Դավիթաշեն, 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, հեռ. 31-78-65):