Գլխավոր Նորություններ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ՈՒՍՃԱՄԲԱՐՈՒՄ

ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ՈՒՍՃԱՄԲԱՐՈՒՄ

724
Տարածել

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը սույն թվականի հուլիսի 9-14-ը նախաձեռնել էր ռազմահայրենասիրական և ճանաչողական բնույթի վրանային ճամբար Բյուրականի բարձունքին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում էր իրականացնել արտակարգ իրավիճակներին վերաբերող ուսուցողական դասընթացներ: Դրանք կազմակերպելու և իրականացնելու համար համալսարանի ղեկավարության և ճամբարի կազմակերպիչների հրավերով ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դեկանի տեղակալ, փ/ծ գնդապետ Սամվել Շահմուրադյանը, փրկարարական ֆակուլտետի դասախոսներ փ/ծ մայոր Հարություն Ղազարյանը և փ/ծ մայոր Հայկ Ղազարյանը հուլիսի 12-14-ը անցկացրեցին երիտասարդ ինժեներների ճամբարում: Նրանք իրականացրեցին արտակարգ իրավիճակների, տեխնածին աղետների և բնական երևույթների հետևանքով առաջացող աղետների, հրդեհային անվտանգության ապահովման ուսուցողական տեսական դասախոսություններ և նման պայմաններում գործելու վարվելակերպի կանոնների ուսուցում, ինչպես նաև պարանների կիրառմամբ բնական արգելքների հաղթահարման գործնական դասընթացներ: ՃԿՊԱ մասնագետները ճամբարի ութ ջոկատների միջև անցկացրեցին նաև մրցակցային առաջնություն, որի ընթացքում մասնակիցները պետք է սահմանված ժամկետում կապեին արդեն ուսուցանված պարանային հանգույցները: Ճամբարի կազմակերպիչ, համալսարանի ռեկտորի խորհրդական Հովսեփ Հովեյանի խոսքով՝ ԱԻՆ ՃԿՊԱ մասնագետների իրականացրած տեսական դասախոսություններն ու գործնական դասընթացները բավականին հետաքրքիր էին, և համալսարանի ու ԱԻՆ-ի առաջին համագործակցությունը կարելի է համարել արդյունավետ ու ստացված և ցանկալի կլինի, որ հետագայում այն շարունակական լինի: