Գլխավոր Նորություններ Առաջին նիստը

Առաջին նիստը

805
Տարածել

Հուլիսի 19-ին նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության ղեկավարման խորհրդի առաջին նիստը, որում ընդգրկված են մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ:

«Մեր հանդիպումը նշանակալի է, քանի որ դրանով պաշտոնապես մեկնարկում են ս.թ. ապրիլի 6-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ՀՀ ԱՌԿ ազգային ռազմավարության իրականացման գործընթացի ղեկավարման և համակարգման համար նախատեսվող ռազմավարության ղեկավարման խորհրդի աշխատանքները: Նիստի նպատակն է նախորոշել խորհրդի դերը և աշխատանքային ձևաչափը, ընդհանուր ներկայացնել ԱՌԿ ազգային ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը, քննարկել ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրից բխող առաջնահերթություններ և այլ հարցեր»,- ասել է նախարարը:

Քննարկել են գործընթացում ներառված շահագրգիռ կողմերի, կառույցների և գործընկերների դերը, առաջարկել արդյունավետ գործընթացի ընդհանուր կառավարման մեխանիզմներ: