Գլխավոր Նորություններ Փրկվելու, փրկելու բնազդը

Փրկվելու, փրկելու բնազդը

465
Տարածել

Որոշ շնատեսակների մեջ այնքան է զարգացած փրկվելու, փրկելու բնազդը, որ հիացմունք ու զարմանք է պատճառում: ԱՄՆ Լոնգ Այլենդում առավոտյան ժամը 8-ին Ֆիրլին իր  Փոթորիկ անվամբ շան հետ զբոսնում էր ծովափին: Հանկարծ կենդանին նետվում է ջուրը: Մի քանի րոպեից վերադարձել է ափ՝ ատամներով սեղմած եղնիկի ձագուկին: Շունը զգուշությամբ ծագուկին դրել է ավազին և նույնիսկ փորձել առաջին օգնություն ցուցաբերել: Օգնել է բարձրանալ, հրել-հրմրել, լիզել նրան ու ուշքի բերել: Մինչև անասնաբույժների գալը Փոթորիկը ձագուկից չի հեռացել ոչ մի քայլ: Եղնիկի կյանքին վտանգ չի սպառնում: Նրան փնտրում է մայր եղնիկը: Կատարվածը նկարահանել է հուզմունքից կարկամած Ֆիրլին: Նրա ֆեյսբուքյան էջում տեսանյութը հաշված ժամերում տարածվել է համացանցում՝ ավելի քան 1 մլն դիտում, և 24 ժամում ապահովելով 30 000 վերահրապարակում: