Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ՆՈՐ ՊԵՏԸ

ՆՈՐ ՊԵՏԸ

558
Տարածել

Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը մոտ մեկ ամիս է՝ նոր պետ ունի: Արմատներով Գորիսից Անդրանիկ Սահակյանը 2017-ի հուլիսի 1-ից ստանձնել է իր նոր պաշտոնը, մինչ այդ Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարն է եղել: Կոչումով փ/ծ փոխգնդապետ է: ԱԻՆ համակարգում աշխատանքի է անցել  2014-ից: Մինչև այդ շուրջ 8 տարի՝ 2005-2013 թթ., աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի Գորիսի մասնաճյուղի շրջանավարտ է, փաստում է, որ մանկավարժի իր մասնագիտությունը շատ է օգնում  հատկապես կոլեկտիվի հետ աշխատելիս: Ամուսնացած է, ունի  երկու որդի՝ 8-ամյա Սահակն ու 5-ամյա Ալեքսը:

Վարչության պետն արդեն հասցրել է ծանոթանալ մարզի ջոկատներում առկա խնդիրներին, նախանշել կարևորագույն անելիքները. Մեղրու հրշեջ-փրկարարական ջոկատի մասնաշենքի պայմանների բարելավում, հրամանատարի թափուր պաշտոնի համար համապատասխան կադրի ընտրություն, մարզում քաղպաշտպանական ոլորտում տարվելիք աշխատանքներ, կադրերի վերապատրաստում, ծառայության որակի բարձրացմանն ուղղված այլ քայլեր: Անդրանիկ Սահակյանը կարևորում է նաև  միջազգային փորձը: Վարչության պետի տեղակալ Վրույր Բալայանը Ճապոնիայիում է՝ վերապատրաստման դասընթացների, շուտով կվերադառնա նոր փորձով:

«Տեխնիկայի 90 տոկոսը 1980-ականների է: Լեռնային տեղանքով, շոգ եղանակով պայմանավորված անսարքություններն անխուսափելի են: Անկախ ամենից, բոլոր միջոցները ներդնում ենք, որ կարողանանք  մեքենաները շահագործման մեջ պահել:

ԱԻ նախարարության և Ճապոնիայի կառավարության համագործակցության արդյունքում  2018-2019 թթ. նաև Սյունիքին նոր, ժամանակակից տեխնիկա կտրամադրվի, և ամբողջովին կլուծվի խնդիրը: Մեկ տարի հետո Սյունիքի մարզային վարչությունը, եթե ոչ առաջին, ապա լավագույն եռյակի մեջ պետք է լինի»,- վստահեցրեց  Սյունիքի մարզային փրկարարական վարչության նորանշանակ պետ, փ/ծ փոխգնդապետ Անդրանիկ Սահակյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ