Գլխավոր ՀՀ ԱԻՆ ՀՐԴԵՀՆԵՐ. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՐԴԵՀՆԵՐ. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

532
Տարածել

Այս տարվա առաջին կիսամյակում

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում հաշվառվել է 989 հրդեհ՝ 423 989 057 դրամի նյութական վնասով, զոհվել է 2 և վնասվածքներ ստացել

26 մարդ: 2016-ի առաջին կեսին  հաշվառվել էր 924 հրդեհ՝ 442 մլն դրամ նյութական վնասով:

 

2017-ի առաջին վեց ամսում դատաքննչական մարմիններ է ուղարկվել 79 հրդեհի նյութ, քրեական գործ է հարուցվել 26 դեպքում: Քաղաքացիների կյանքը, առողջությունը, գույքը, ինչպես նաև նյութական ու մշակութային արժեքները հրդեհներից պաշտպանելու նպատակով բնակավայրերում, օբյեկտներում, տարբեր հեռուստա և ռադիոալիքներով, այլ լրատվամիջոցներով, այդ թվում՝ «911.Արտակարգ թերթում» կազմակերպվել և իրականացվել են հակահրդեհային քարոզչական աշխատանքներ, հակահրդեհային իրավիճակի վերաբերյալ վերլուծական, վիճակագրական, ուսուցողական զրույց-զեկուցումներ, ելույթներ, տպագրվել են նյութեր: Հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 85 քաղաքացի և 128 պաշտոնատար անձ, գանձված գումարը՝ 8 715 000 դրամ:

Արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարությամբ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների բենզալցակայաններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով, հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար վարչական տուգանքի է ենթարկվել 185 քաղաքացի, տուգանքի ընդհանուր չափը՝ 7 705 000 դրամ: Արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննություններ են իրականացվել, արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործող 3 անձ տուգանվել է, 10 արտադրական վտանգավոր օբյեկտների տրվել են կարգադրագրեր՝ առկա թերությունները վերացնելու համար: ՀՀ կառավարության հաստատած ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ստուգաթերթերով, ստուգվել է 29 օբյեկտ, հիմնական հրդեհատեխնիկական հետազոտության է ենթարկվել 34 օբյեկտ:

Հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով նամակներ են ուղարկվել 553 տնտեսվարող սուբյեկտի՝ իրազեկելով հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջներին, ինչպես նաև դրանց չկատարման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներին: Բնակչության համար բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի և դրանց վտանգավոր հետևանքների մասին իրազեկվածության ապահովման նպատակով մշակվել և ռիսկային համայնքների բնակչությանը տրամադրվել են ուղեցույց-հիշեցումներ, ահազանգող պաստառներ՝ բուսածածկ տարածքների հրդեհների կանխարգելման և հրդեհի դեպքում վարվելակերպի կանոնների վերաբերյալ: Անտառամերձ, բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքների ղեկավարների, վարչակազմի ու բնակչության հետ անցկացվել են պարբերական հանդիպումներ:

 

2017-ի առաջին կիսամյակի

առավել խոշոր հրդեհներից են.

  1. 8 հունվարի, քաղաք Երևան, Կոմիտասի 52/72, «Բալդի» առևտրի սրահ: Նյութական վնասը՝ 85 585 226 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:
  2. 16 հունվարի, քաղաք Երևան, Համբարձումյան 97, «Լեքսուս RX-350» ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 6 285 086 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:
  3. 19 հունվարի, քաղաք Երևան, Գրիբոյեդովի 25, «Ռուսալ Արմենալ» ընկերություն: Նյութական վնասը՝ 7 484 136 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ տեխնոլոգիական պրոցեսների խախտում և արտադրական սարքավորումների անսարքություն:
  4. 4 փետրվարի, քաղաք Երևան, Սարի թաղի 5-րդ շարք, 7/5 տուն: Նյութական վնասը՝ 10 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:
  5. 12 մարտի, Լոռու մարզ, գյուղ Արջուտ, չբնակեցված տուն: Նյութական վնասը՝ 6 500 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ հրկիզում:
  6. 25 մարտի, քաղաք Երևան, Սևանի 21, «Շանթ» հեռուստաընկերության աշխատասենյակ: Նյութական վնասը՝ 13 461 175 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:
  7. 8 ապրիլի, Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Երկաթուղայինների 37 տուն: Նյութական վնասը՝ 7 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը պարզաբանվում է:
  8. 10 ապրիլի, Լոռու մարզ, գյուղ Վահագնաձոր, բնակելի տուն: Նյութական վնասը՝ 22 500 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրական բնույթի:
  9. 13 ապրիլի, Կոտայքի մարզ, Երևան-Սևան ավտոմայրուղի, «Մերսեդես» ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 7 800 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ խլացուցիչի մեջ գտնվող կատալիզատորի անսարքություն:
  10. 24 մայիսի, Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, «Նիսան» ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 13 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:

 

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն