Գլխավոր Նորություններ Հրդեհի մեղավոր հնդիկը

Հրդեհի մեղավոր հնդիկը

433
Տարածել

Հուլիսի 17-ին, ժամը 16-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի վարչական տարածքում գտնվող «Քահրեր» կոչվող հանդամասում «Կալպատարու Փաուեր Թրանսմիշն Լիմիթեդ» ընկերության աշխատակից, Հնդկաստանի քաղաքացի, Եղեգնաձոր քաղաքում ժամանակավորապես բնակվող Պանդու Մանինի կողմից «Հրազդան-Շինուհայր» բարձրավոլտ հոսանքագծի հենասյան վրա զոդման աշխատանքներ իրականացնելիս հենասյան տարածքում հրդեհ է բռնկվել: Այրվել են գյուղի բնակիչների ավելի քան 100 հազար քմ գարու ցանքատարածությունները: Հրդեհի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի և Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատները՝ մի քանի մարտական հաշվարկ: Փաստի առթիվ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Վայոց ձորի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում նյութեր են նախապատրաստվում, պարզում են նաև գյուղացիներին պատճառված նյութական վնասի չափը: