Գլխավոր ՀՀ ԱԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

484
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է  մրցույթ`

Նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

  1. Ֆինանսատնտեսագիտական վարչության (այսուհետ` Վարչություն) հաշվապահական հաշվառման բաժնի (այսուհետ` Բաժին) առաջատար մասնագետ (ծածկագիր` 21-3.2-8):

Ֆինանսատնտեսագիտական վարչության (այսուհետ` Վարչություն)  հաշվապահական հաշվառման բաժնի (այսուհետ` Բաժին) առաջատար մասնագետ (ծածկագիր` 21-3.2-9)

Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է  Նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառման գործընթացին  և  ըստ բյուջետային ծրագրերի հաշվապահական հաշվեկշռի կազմման աշխատանքներին, ֆինանսական հաշվետվությունների կազմման գործընթացին` բյուջետային ծախսերի գործառնական հոդվածներով: Մասնակցում է Նախարարության ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների կողմից ներկայացված հաշվետվությունների հիման վրա ֆինանսական գործունեության ամսական, եռամսյակային, տարեկան հաշվետվությունների  կազմման գործընթացին, տնտեսական գործառույթների համընդհանուր և անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով մասնակցում է ակտիվների, պարտավորությունների վիճակի ու շարժի վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքագրման, գրանցման և ընդհանրացման աշխատանքներին, սոցիալական փաթեթի շրջանակներում հատկացված գումարների փոխանցումների աշխատանքներին:

Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Մրցույթը  կկայանա  23.08.2017 թ., ժամը 10:00-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքում (ք. Երևան,  Դավիթաշեն,

4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8):

1-ին կետում նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար  պահանջվում է`

  • տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում, կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ  քաղաքացիական  պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
  • նշված պաշտոնների անձնագրերի 10-րդ կետի 2) ենթակետում նշված լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության  տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև նշված պաշտոնների անձնագրերով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):
  1. Առաջին բաժնի (այսուհետ` Բաժին) գլխավոր մասնագետ (ծածկագիր` 21-3.1-3):

Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1997թ. դեկտեմբերի 30-ի  N 626-կգ հրահանգի պահանջները, հետևում  կատարողների կողմից գաղտնի աշխատանքներ կատարելու ընթացքում գաղտնիության ռեժիմի ապահովմանը, իրականացնում է Աշխատակազմ և Բաժին մուտք գործող գաղտնի գրությունների սահմանված կարգով և ժամկետում  գրանցման և առաքման աշխատանքները, նախապատրաստում է գաղտնի հանձնարարականների կատարման մասին ամփոփաթերթեր, Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է հանձնարարականների կատարման նկատմամբ հսկողություն: Իրականացնում է գաղտնի աշխատանքների, փաստաթղթերի, գերատեսչական հրահանգների, դրույթների, կանոնների գաղտնիության ռեժիմի պահպանումը: Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ:

Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Մրցույթը  կկայանա  25.08.2017 թ., ժամը 10:00-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքում (ք. Երևան,  Դավիթաշեն,

4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8):

  1. Առաջին բաժնի (այսուհետ` Բաժին) առաջատար մասնագետ (ծածկագիր` 21-3.3-1):

Բաժնի պետի հանձնարարությամբ       իրականացնում է ՀՀ կառավարության 1997թ. դեկտեմբերի 12-ի N 626-կգ հրահանգի պահանջները, հետևում է կատարողների կողմից գաղտնի աշխատանքներ կատարելու ընթացքում գաղտնիության ռեժիմի ապահովմանը, մասնակցում է Աշխատակազմ և Բաժին մուտք գործող գաղտնի գրությունների սահմանված կարգով և սահմանված ժամկետում` գրանցման ու առաքման աշխատանքներին, մասնակցում է գաղտնի հանձնարարականների կատարման մասին ամփոփաթերթերի նախապատրաստման աշխատանքներին, մասնակցում  է գաղտնի աշխատանքների, փաստաթղթերի, գերատեսչական հրահանգների, դրույթների, կանոնների գաղտնիության ռեժիմի պահպանման աշխատանքներին:             Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ:

Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Մրցույթը  կկայանա  30.08.2017 թ., ժամը 10:00-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքում (ք. Երևան,  Դավիթաշեն,

4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8):

2-րդ  և 3-րդ կետերում նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար  պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում, կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական  պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
  • նշված պաշտոնների անձնագրերի 10-րդ կետի 2) ենթակետում նշված լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության  տիրապետում,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի ձևակերպված առնվազն երեք տարվա թույլտվություն,
  • ռուսերենի (ազատ) տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև նշված պաշտոնների անձնագրերով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):

Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ներ)ի, վկայական(ներ)ի, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ,
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի  պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանքը,
  • մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
  • անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր (նույնականացման քարտ):

ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

 

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը:

 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 4.08.2017 թ.:

ՀՀ քաղաքացիները ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության աշխատակազմին (ք. Երևան,  Դավիթաշեն, 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, հեռ. 010 31-78-65):