Գլխավոր ՀՀ ԱԻՆ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԿԱՊԵՐ

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԿԱՊԵՐ

403
Տարածել

Հուլիսի 11-13-ը Հայաստանում էր Իրանի Իսլամական Հանրապետության «Կարմիր մահիկի» ընկերակցության նախագահ Սեյեդ Ամիր Մոհսեն Զիայի գլխավորած պատվիրակությունը: Իրանական «Կարմիր մահիկը» 95 տարվա կենսագրություն և 9 000 աշխատակից ունի:

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ու իրանցի հյուրերը քննարկել են տարածաշրջանում աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ պատահարներին ու աղետներին համատեղ արձագանքման ոլորտում հայ-իրանական համագործակցության հնարավորությունը: Հայաստանը մտադիր է հզորացնել ճգնաժամային կառավարման մարզային համակարգը, և այստեղ իրանական փորձը օգտակար կլինի:

Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան-Իրան ավտոճանապարհին համատեղ հերթապահություններ կազմակերպել, իսկ հայկական «911» ծառայության Սյունիքի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոնում շուտով աշխատանքի կանցնեն պարսկերենին տիրապետող մասնագետներ՝ Իրանից եկող զբոսաշրջիկների հնարավոր ահազանգերին պատասխանելու համար: Կողմերը ցանկություն ունեն նաև իրականացնել փորձի փոխանակման ծրագրեր, համատեղ ուսումնավարժանքներ կազմակերպել: Մեր փրկարարների կարողություններն  ու հմտությունները իրանցի հյուրերին ներկայացնելու համար Կոտայքի մարզի Արզնի ձորում կազմակերպվել է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը բարձրահարկ շինությունում» ուսումնավարժանքը, որին հետևել են Դավիթ Տոնոյանը և Սեյեդ Ամիր Մոհսեն Զիային: Վարժանքին մասնակցել են  փրկարարներ և բժիշկներ:

Հենց վարժանքի հրապարակում հյուրերը ծանոթացել են հայ փրկարարների տեխնիկական հագեցվածությանը, մերոնց տրամադրության տակ եղած գույքին, հանդերձանքին, սարքերին:

Լուսանկարները՝ www.mes.am-ի