Գլխավոր Նորություններ ԿԱՅԾԱԿԻՑ ԸՆԿԱԾՆԵՐԸ

ԿԱՅԾԱԿԻՑ ԸՆԿԱԾՆԵՐԸ

710
Տարածել

Հուլիսի 10-ին Հնդկաստանի հյուսիսում կայծակի հարվածից զոհվել է 26 մարդ: Ըստ լրատվամիջոցների, զոհերի թվում կանայք և երեխաներ կան: Այրվածքներ է ստացել ավելի քան 10 մարդ: Հնդկաստանում բավականին բարձր է շանթահարման հետևանքով զոհերի թիվը: Դրանց մեծ մասը տեղի է ունենում անձրևային եղանակների ժամանակ:

2016-ի հունիսին վերջին Բիխար նահանգում կայծակի հարվածներից մի քանի օրվա ընթացքում մահացել է 56 մարդ:

Ղազախստանի Կուստանայի մարզում կայծակի հարվածից զոհվել է հովիվը և շանթահարվել է 1500 ոչխար: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 6-ին, բայց այդ մասին դատախազությունը տեղեկատվություն է տարածել ավելի ուշ: Գերատեսչության հաղորդմամբ՝ կայծակը հարվածել է հողին` արոտավայրին շատ մոտ, որից հետո տափաստանում ուժեղ հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր հասած հրշեջները գտել են կրակի ճարակ դարձած հովվին և 1406 գլուխ ոչխարները:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Կովկասի տարածքում հաճախ և ամենահզոր ամպրոպները գրանցվում են հենց Հայաստանում:

Ամպրոպային երևույթներն ի հայտ են գալիս ապրիլից: Եթե այդ ամսին ամպրոպային օրերի թիվը տատանվում է 3-6 օր, ապա մայիս-հունիսին դրանց թիվը հասնում է 7-18 օրի, իսկ արդեն հաջորդ ամիսներին ամպրոպով օրերի թիվը սկսում է նվազել՝ հոկտեմբերին հասնելով 1-13 օրի:

Ինչպե՞ս պաշտպանվել կայծակներից՝ այս մասին մեր թերթի հաջորդ համարում: