Գլխավոր Նորություններ ԼԱՐՍԻՆ

ԼԱՐՍԻՆ

565
Տարածել

Պրահայում կայացել է Մոսկվայի և Թբիլիսիի բանակցային հերթական հանդիպումը: Ըստ «Կոմերսանտի»՝ կողմերը պայմանավորվել են գործողության մեջ դնել «Առևտրային միջանցքների մասին» 2011-ի երկկողմ պայմանագիրն Աբխազիայի և Հվ. Օսիայի տարածքներով։ Շվեյցարական SGS ընկերությունն է հսկելու բեռնափոխադրման փաստաթղթավորումը: Սա չափազանց կարևոր է Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն անցնում է տարվա զգալի մասն անանցանելի Վերին Լարսով:

Եթե պայմանավորվածությունն անշրջելի է, ապա Հայաստանը կունենա դեպի Ռուսաստան կարճ ու հուսալի ցամաքային ևս երկու՝ Աբխազիայի Պսոու-Վեսյոլայա անցակետով և Հվ. Օսիայի Ռոքիի թունելով ճանապարհներ: Հայաստանը կունենա շատ ավելի հուսալի և էժան առևտրային միջանցքներ, ինչը մեծապես կնպաստի մեր տնտեսության զարգացմանը: Բացի դրանից, կողմերին թույլ է տրվելու շրջանցել մաքսային ձևակերպման նուրբ հարցը։ Այս համաձայնության իրագործման դեպքում կբացվի նաև  աբխազական երկաթուղին: