Գլխավոր Նորություններ ՆՈՐ ԿԱՐԳ ՎԱՍՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

ՆՈՐ ԿԱՐԳ ՎԱՍՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

620
Տարածել

Հուլիսի 6-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգը», որով սահմավել են օբյեկտների կարգավիճակը, անվտանգությունը և մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները բնութագրող հիմնական ցուցանիշները: Այս կարգը հնարավորություն կտա ապահովել ՀՀ տարածքում առկա ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման մեթոդական հիմքերը և ստեղծել դրանց վերաբերյալ համապարփակ տեղեկատվական բազա՝ հետագա բնապահպանական միջոցառումների մշակման համար:

Հայաստանի տարածքում առկա են ընդերքօգտագործման թափոնների մի շարք փակված օբյեկտներ, սակայն պետական կառավարման լիազոր մարմինները չեն տիրապետում այդ օբյեկտների կարգավիճակի, դրանցում կուտակված ընդերքօգտագործման թափոնների քանակի և ագրեգատային վիճակի, շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր ազդեցությունների վերաբերյալ տեղեկությունների:

Նոր ընդունված կարգով հստակեցվում են ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման մեթոդաբանությունը, գույքագրման ամփոփ տեղեկատվական թերթիկի ձևը: Գույքագրման ընթացքում ստացված տեղեկությունների հիման վրա մշակվելու են ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների տարածքում շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակի որոշման, շրջակա միջավայրին հասցված վնասի գնահատման և աղտոտվածության նվազեցման, չեզոքացման կամ վերացման միջոցառումներ: Գույքագրումը մի քանի բաղկացուցիչ ունի. փակված օբյեկտի նույնականացում, գույքագրման ամփոփ տեղեկատվական թերթիկի պատրաստում, օբյեկտի դասակարգում ըստ վտանգավորության դասի, դաշտային ուսումնասիրություն, որով պարզվելու են օբյեկտի տիպը, զբաղեցրած մակերեսը, կուտակված ընդերքօգտագործման թափոնների ծավալը, ագրեգատային վիճակը, քիմիական բաղադրությունը, վտանգավորության դասը, վնասակար ազդեցության գոտին, շրջակա միջավայրի աղտոտվածության բնույթը:

Այս ամփոփ տեղեկություններն ունենալուց հետո պետական լիազոր մարմինը կորոշի ինչ անել տվյալ օբեյկտը՝ օգտահանել, վերամշակել, կոնսերվացնել և այլն: