Գլխավոր Միջոցառումներ ՄԱՐԶԱԿԱՆ-ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՃԿՊԱ-ՈՒՄ

ՄԱՐԶԱԿԱՆ-ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՃԿՊԱ-ՈՒՄ

557
Տարածել

ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն» և «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» երկրորդ կուրսի  ուսանողները արտադրական պրակտիկայի շրջանակներում հունիսի 30-ին մասնակցեցին մարզական-մասնագիտական միջոցառման: Արտադրական պրակտիկայի ծրագրի քննարկման ժամանակ փրկարարական ամբիոնում որոշվեց կազմակերպել մարզական միջոցառում: Միջոցառման կազմակերպիչներ՝ փրկարարական ֆակուլտետի դասախոսներ, փ/ծ մայոր Հարություն Ղազարյանը և փ/ծ մայոր Հայկ Ղազարյանը ծրագրում ներառել էին արագաշարժության, հավասարակշռության, որոշակի անկանխատեսելի իրավիճակներում արագ կողմնորոշման ունակության զարգացման, ուժային և ճկունության ուղղվածության, ինչպես նաև որոշակի մասնագիտական հմտությունների ձևավորման վարժություններ: Մասնակցում էին 4 թիմ, որոնցից 3-ը գրավեցին մրցանակային տեղեր:

Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման հիմնական նպատակը թիմային մտածողության ձևավորումն է, ինչպես նաև այն գիտակցությանը հասնելը, որ թիմում չկան ուժեղներ և թույլեր, այլ կա թիմ, որն ունի նպատակ և այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է գործել ողջ թիմով՝ լրացնելով միմյանց: