Գլխավոր Նորություններ ԱՄԲԻՑԻՈԶ ԱՃ

ԱՄԲԻՑԻՈԶ ԱՃ

523
Տարածել

Կառավարությունը նախատեսում է սեփական եկամուտների, վարչապետի խոսքով, ամբիցիոզ աճ: Այս մասին գործադիրի նիստում հայտարարել է Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով 2017-2022 թվականներին կառավարության գործունեության ուղղությունները։ Նա հավաստել է, որ նախատեսում են իրականացնել շատ կոշտ, հաստատուն ծախսերի կառավարում և հանձնարարել տնտեսված միջոցներն ուղղել տնտեսական աճ ապահովող ծրագրերի իրագործմանը:

Գործադիրի նիստում Կարեն Կարապետյանը պահանջել է նաև վերանայել ընտանիքների անապահովության գնահատման համակարգը, նշելով, որ այն հասցեականության ու հստակության տեսանկյունից բավարար արդյունավետ չէ։ «Իրավիճակի կանոնակարգման նպատակով անհրաժեշտ ենք համարում անապահովության գնահատման գործընթացում ուսումնասիրել և հաշվի առնել համապատասխան անձանց բանկային գործարքների, ինչպես նաև գույքային իրավունքների հետ կապված ամբողջական տեղեկությունները»,- նշել է Կարեն Կարապետյանը: