Գլխավոր Նորություններ ՓՈՐՁ

ՓՈՐՁ

408
Տարածել

Եթե խառնակվեցին լեզուները (տես՝ Հին Կտակարանը), ապա խառնակվեց նաև հիշողությունը. մարդն իր «անմահությունը» լիովին մոռացած, սկսեց այդ «ինչ-որ բանը» որոնել ամեն ինչում. մեկը՝ փողի, մյուսն՝ ուրիշի ունեցվածքի, երրորդը՝ սիրո մեջ ու այդպես շարունակ… Իհարկե, չէր գտնելու, և, իհարկե, երկարելու էր շղթան մինչև անիմաստություն, մինչև անմտություն, մինչև անհեթեթություն, մինչև այն հեռավոր ժամանակները, երբ կսպառվեն մարդուն հասանելի տարածությունն ու ժամանակը, և մարդն ակամա կկանգնի այնպիսի մի դուռ բացելու անհրաժեշտության առջև՝ ինքն իր միակ իրական տենչի հետ ձեռք ձեռքի տված, դասական ողբերգությունների ոգով՝ վեհ ու միայնակ…

Հստակ չիմանալով նույնիսկ, թե ինչ կա այդ անծանոթ դռների հետևում…

 

Ա. Ե.