Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Վարակներ. անմիջական շփում. կատաղություն

Վարակներ. անմիջական շփում. կատաղություն

678
Տարածել

Կատաղությունը կենտրոնական նյարդային համակարգը ախտահարող՝ տաքարյուն կենդանիների և մարդու վարակիչ հիվանդություն է և կարող է բերել մահվան: Հարուցիչը հիվանդ կենդանու թքի մեջ է և կարող է փոխանցվել միայն կծած կամ թքոտված վերքերով: Գաղտնի շրջանը՝ 10-90 (միջինը՝ 40) օր:

Կատաղության նշաններն են. լավացող, անգամ արդեն սպիացած վերքի շրջանի կարմրություն, այտուց, ցավ, քոր, ծակծկոցներ, ընդհանուր գրգռված վիճակ, չհիմնավորված անհանգստություն, անքնություն, կոկորդի մկանների ջղաձգում, հեղուկ խմելիս, հետագայում նաև միայն ջրի տեսքից կամ ձայնից տեղի է ունենում կոկորդի մկանների կտրուկ կծկում, անգամ թեթև քամուց կոկորդի մկանների կտրուկ կծկում, շնչառության դժվարացում, ընդհուպ՝ շնչառության կանգ, առատ թքազատություն, ագրեսիվության նոպաներ, տեսողական և լսողական պատրանքներ:

Կատաղությունը կանխարգելելու համար. մի մոտեցեք կամ շոյեք անծանոթ, թափառող շներին ու կատուներին, կասկածելի կենդանու կծելու դեպքում վերքը լվացեք հոսող ջրով ու օճառով 5-10 րոպե, վերքը մշակելուց հետո տուժածին շտապ տեղափոխեք հիվանդանոց, որտեղ նա կստանա կատաղության դեմ շիճուկ: Եթե տանը պահում եք որևէ ընտանի կենդանի, ապա նա պետք է ստանա բոլոր կանխարգելիչ պատվաստումները և գրանցված լինի անասնաբուժական ծառայությունում: