Գլխավոր ՀՀ ԱԻՆ ՄԱՅԻՍԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐԸ

ՄԱՅԻՍԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐԸ

503
Տարածել

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է այս տարվա մայիս ամսվա ընթացքում հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

 

Փրկարար ծառայության ստորաբաժանումները մայիս ամսին իրականացրել են 1441 ելք՝ 67-ով պակաս, քան 2016-ի մայիսին: 430 ելքով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 680՝ կենցաղային կանչ, 79՝ կեղծ ահազանգ, 252՝ այլ դեպք: Ամենաշատ դեպքեր գրանցվել են մայրաքաղաքում՝ 540, ամենաքիչը՝ Տավուշում՝ 18 դեպք: Արտակարգ դեպքերից զոհվել է 19 մարդ (այդ թվում՝ 3 կին, 1 երեխա), տուժել՝ 858 մարդ (այդ թվում՝ 248 կին և 132 երեխա): Փրկարարները փրկել են 19 մարդու (2016-ի մայիսին՝ 13 մարդու), բոլորը՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից:

Արտակարգ դեպքերի մեծ մասը՝ 508, տեխնածին են: Եղել են նաև 33 տարերային, 428 սոցիալ-կենսաբանական դեպքեր:

 

Հրդեհներ

Գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 298 ահազանգ (2016-ի մայիսին՝ 257 ահազանգ), հրդեհ է գրանցվել 184 դեպքում (2016 թվականի մայիսին՝ 168 դեպք): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրդեհների քանակն աճել է 16-ով կամ 9,5 տոկոսով: 53 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ: Հրդեհներից զոհվել է մեկ, տուժել՝ 5 մարդ (2016-ի մայիսին՝ 2 զոհ, 3 տուժած): Նյութական վնասի չափը՝ 44,9 մլն դրամ՝ 7 մլնով ավելի, քան 2016-ի մայիսին: Երևանում հրդեհները պատճառել են 14,1 մլն դրամի վնաս: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 18,55 մլն, ամենաքիչը՝ Գեղարքունիքը, Արագածոտնը, Վայոց ձորը՝ մոտ 100-հազարական դրամ: Սյունիքում և Տավուշում՝ 100 հազարից էլ քիչ: Ամենաշատ հրդեհներ գրանցվել են բնակելի շինություններում՝ 53 դեպք: Բացի սրանից, կրակի բաժին են դարձել տրանսպորտային միջոցներ՝ 25 դեպք, կրպակ-տնակ-ավտոտնակ՝ 12, բուսածածկ տարածք՝ 12, աղբ՝ 47 դեպք և այլն:

184 հրդեհից 144-ը գրանցվել է քաղաքներում, 40 հրդեհը՝ գյուղերում: Թե գյուղերի, թե քաղաքների հրդեհների քանակն աճել է: Երևանում գրանցվել է 106 հրդեհ: Մարզերի քաղաքներից ամենաշատ հրդեհներ գրանցվել են Լոռիում՝ 10 դեպք, ամենաքիչը՝ Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի քաղաքներում՝ 2-ական: Գեղարքունիքի և Տավուշի քաղաքներում հրդեհ չի եղել: Գյուղերի հրդեհների մեծ մասը գրանցվել է Կոտայքում՝ 10 դեպք, ամենաքիչը՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի գյուղերում՝ 1-ական:

 

Ճանապարհատրանսպորտային

պատահար՝ ՃՏՊ

Գրանցվել է 292 ՃՏՊ, որից

133-ը՝ մայրաքաղաքում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցված ՃՏՊ-ների թվաքանակն աճել է հինգով: Այս պատահարներից զոհվել է 15, տուժել` 420 մարդ: 2016-ի մայիսի համեմատությամբ տուժածների թվաքանակն աճել է 36-ով, զոհվածներինը՝ նվազել

13-ով: ՃՏՊ-ների մեծ մասը՝ 136, բախումներն են: 84 դեպք՝ վրաերթ, 34 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 38 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ: Ամենաշատ ՃՏՊ գրանցվել է Երևանում՝ 133, ամենաքիչը՝ Լոռի, Վայոց ձոր՝ 8-ական:

 

Փլուզումներ

Գրանցվել է 15 փլուզում՝ 3-ով պակաս, քան 2016-ի մայիսին: Փլվել են բնակելի շենքեր, շինություններ, արդյունաբերական, սպասարկման օբյեկտներ, ինժեներական կառույցներ և այլն: Փլուզումների պատճառներն են՝ ՃՏՊ, քարաթափում, պայթյուն, գետի վարարում: Փլուզման 10 դեպքի պատճառները պարզված չեն: Ամենաշատ փլուզում գրանցվել է Երևանում՝ 7: Վայոց ձորում՝ 3, Արագածոտն, Արմավիր, Արարատ, Գեղարքունիք, Լոռի՝ մեկական, Կոտայք, Տավուշ, Շիրակ, Սյունիք՝ 0:

 

Թունավորումներ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 404 թունավորում, զոհվել է 2, տուժել՝ 428 մարդ: 2016-ի մայիսի համեմատությամբ աճել է թե դեպքերի, թե զոհերի, թե տուժածների քանակը: Ամենաշատ դեպքեր գրանցվել են մայրաքաղաքում՝ 269: Մարզերից ամենաշատը՝ Արմավիրում՝ 39, ամենաքիչը Սյունիքում՝ 2 և Վայոց ձորում՝ 1 դեպք: Թունավորումների պատճառներն են. ալկոհոլ՝ 121, դեղորայք՝ 89, քիմիական նյութեր՝ 75, սննդամթերք՝ 22, շմոլ գազ՝ 14, սողունների և միջատների խայթոցներ՝ 78 և այլն:

 

Այլ դեպքեր

2017-ի մայիսին գրանցվել է 4 պայթյուն, մայրուղային խողովակաշարի 8 վթար, 2 հեղեղում, 1 սելավ, 3 քարաթափում, 2 սողանք, 3 ուժեղ քամի, 7 կարկուտ, վայրի կենդանիների 4 հարձակում և այլն:

 

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ