Գլխավոր Նորություններ ԱՐԵՎԻ ՈՒԺՈՎ

ԱՐԵՎԻ ՈՒԺՈՎ

551
Տարածել

Արևային համակարգային կայանի կառուցման համար ներդրողներ ներգրավելու նպատակով հայտարարված միջազգային մրցույթին մասնակցելու նախաորակավորման հայտ է ներկայացրել 20 ընկերություն և կոնսորցիում։ Նախապատվությունը կտրվի նրան, որը կներկայացնի ցածր և մրցունակ սակագին։ Ակնկալվում է, որ արդեն 2018-ի վերջին Գեղարքունիքի մարզի Մասրիկ գյուղի մոտ շահագործման կհանձնվի 55 մգՎտ հզորությամբ առաջին արևային կայանը։ Կառավարությունը մտադիր է ևս հինգ տեղանքներում կառուցել մինչ 110 մգՎտ հզորությամբ կայաններ: Կառավարության հավանությանն է արժանացել նաև «Բամբակ» ծրագիրը, որով նախատեսվում է Արմավիրի մարզում բամբակի մշակություն սկսել: Ըստ ներդրողների՝ բացվելու է 15 հազար աշխատատեղ, հնարավոր կլինի զարկ տալ թեթև արդյունաբերությանը, սկսել մսի ու կաթի արտադրություն: 2000 հա հատկացված է բամբակի մշակության, 200 հա՝ վերամշակման գործարանի կառուցման համար: Ծրագրի մեկնարկին Չինաստանից, Տաջիկստանից ու Ղազախստանից մոտ 150 մասնագետ է ներգրավվելու բամբակի մշակության գործում:

Տարածել
Նախորդ հոդվածԱՆԽՏՐԱԿԱՆ
Հաջորդ հոդվածԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ