Գլխավոր Նորություններ Հայաստանին

Հայաստանին

540
Տարածել

Եվրամիության տարածաշրջանային ներդրումային հիմնադրամը սիրիական ճգնաժամի հետևանքների մեղմացմանն ուղղված 275 մլն եվրո արժողությամբ ծրագիր է հաստատել: Ծրագրով նախատեսվում է աջակցել փախստականներին և նրանց ապաստան տված երկրներին:

Համաձայն Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրության՝ 275 մլն եվրոյից 3 մլնը հատկացվելու է Հայաստանում սիրիացի փախստականներին:

Նախատեսվում է, մասնավորապես, մատչելի դարձնել առողջապահական և հոգեբանական ծառայությունների մատուցումը փախստականներին, բարելավել բնակարանային պայմանները, մեծացնել տնտեսական, կրթական ծրագրերին մասնակցելու նրանց հնարավորությունները:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայի վեցամյա քաղաքացիական պատերազմի հետևանքով ավելի քան 12 մլն մարդ է տեղահանվել:

Սփյուռքի նախարարության հաղորդմամբ՝ պատերազմի բռնկվելուց ի վեր Հայաստանն ընդունել է 22 հազար սիրիահայի: