Գլխավոր ՀՀ ԱԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆ

505
Տարածել

Հունիսի 23-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «ՀՀ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգերի 2017-ի նախապատրաստման կազմակերպական ցուցումներին ու ուղղություններին և

ՀՀ քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2017-ի հիմնական միջոցառումների պլանը»:

 

Պլանով սահմանվել են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղպաշտպանության համակարգերի 2017-ի նախապատրաստման հիմնական խնդիրները. նշված ոլորտներում միասնական պետական քաղաքականության իրականացում, արտակարգ իրավիճակներին, դեպքերին, պատահարներին արձագանքման արդյունավետության և օպերատիվության բարձրացում, գիտելիքների, մասնագիտական ունակությունների և հմտությունների կատարելագործում ու կարողությունների զարգացում, արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ծրագրերի, պլանների մշակում, կապի ու ազդարարման համակարգի զարգացում, արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրություն և արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպում, տարածքային պաշտպանության համակարգի ձևավորում, հանրապետությում առկա պաշտպանական կառույցների ցանկի ճշգրտում, սահմանամերձ համայնքների բնակչության պատսպարման նպատակով համապատասխան շինությունները թաքստոցների ձևափոխման և նորերի կառուցման պլանավորում, հրշեջ-փրկարարական աշխատանքներում ներգրավվող տեխնիկայի և սարքավորումների տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարելագործում, հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների համար հրդեհաշիջման օպերատիվ պլանների ու քարտերի մշակում, համայնքներում աղետների ռիսկի բացահայտման և գնահատման համակարգերի փուլային ներդրում և այլն: Փրկարարական ուժերի համար ի հավելումն այս ամենի՝ ուսումնավարժություններ և վարժանքներ, իսկ երեք տարին մեկ՝ որակի բարձրացման և վերաորակավորման վարժանքներ:

Պետական կառավարման մարմինները (բացառությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարության) մինչև 2017-ի դեկտեմբերի 1-ը ՀՀ ԱԻ նախարարությանը կներկայացնեն նշված ուղղություններով արված քայլերի մասին տեղեկություն: ԱԻՆ-ը կամփոփի դրանք և մինչև դեկտեմբերի 20-ը կներկայացնի կառավարությանը: