Գլխավոր ՀՀ ԱԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

522
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (այսուհետ` Նախարարություն)

հայտարարում է  մրցույթ` Նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

  1. Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Կոտայքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության (այսուհետ` Տեսչություն)  տեսչական բաժնի (այսուհետ` Բաժին) առաջատար մասնագետ-տեսուչ  (ծածկագիր` 21-3.3-35):

Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է  պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց ու քաղաքացիների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման աշխատանքներին: Մասնակցում է բնակավայրերի, շենքերի և շինությունների նախագծման, կառուցման և շահագործման, հիմնանորոգման ու վերակառուցման ժամանակ հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կիրառման մասին եզրակացություններ տալու աշխատանքներին: Մասնակցում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստուգումների և հետազոտությունների իրականացման աշխատանքներին` կազմակերպություններում, հիմնարկներում, բնակելի շենքերում և առանձնատներում: Մասնակցում է շենքերը և շինությունները շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին: Մասնակցում է բնակավայրերում և օբյեկտներում հրդեհային և տեխնիկական անվտանգության պահպանության կազմակերպմանը վերաբերող հարցերի քննարկմանը:

Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Մրցույթը  կկայանա  19.07.2017 թ., ժամը 10:00-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքում (ք. Երևան,  Դավիթաշեն, 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար  պահանջվում է`

. բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում, կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ  քաղաքացիական  պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,

. նշված պաշտոնների անձնագրերի 10-րդ կետի 2) ենթակետում նշված լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև  տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության  տիրապետում,

. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

. անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև նշված պաշտոնների անձնագրերով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):

Դիմող  ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (բնօրինակների հետ միասին)`

. գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը  ներկայացնելիս),

. կրթությունը  հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի)  պատճենը   (պատճենները),

. աշխատանքային գրքույկի պատճենը,

. արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր  զորակոչային տեղամասին կցագրման վկայականի  պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանքը,

. մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափի,

. անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը:

Դիմող  ՀՀ քաղաքացիները մրցույթի պետք է ներկայանան  ՀՀ անձնագրով:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 30.06.2017 թ.:

ՀՀ քաղաքացիները ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության աշխատակազմ (ք. Երևան,  Դավիթաշեն, 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, հեռ. 010 31-78-65):