Գլխավոր Նորություններ ՉՎԵՐԹԵՐ

ՉՎԵՐԹԵՐ

780
Տարածել

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է կարգավորել«Զվարթնոց»-ում տաքսու ծառայության աշխատանքը: «Բոլորը լավ գիտեն՝ «անթրաշ», «չստիկով», սիգարետը բերանին, 20-30 հազար դրամով մարդուն տեղափոխում են Մալաթիա-Սեբաստիայով՝ Երևանյան լիճը ներկայացնելով Սևանա լիճ: Պետք է կարգավորել այդ դաշտը: Անհրաժեշտ է սահմանել Երևան-«Զվարթնոց» օդանավակայան երթուղային գիծ, ներդնել համապատասխան գնացուցակներ: Այս առումով Զբոսաշրջության պետական կոմիտեն աշխատանք ունի անելու: Տաքսու ծառայության որակը չի համապատասխանում երկրի վարկանիշին»,- ասել է վարչապետը:

Զբոսաշրջությունը խթանող ևս մեկ լուր. hունիսի 8-ին Կապանի վերակառուցվող օդանավակայանում վայրէջք է կատարել առաջին օդանավը: Մարզպետ Վահե Հակոբյանը դարձել է փորձնական վայրէջք կատարած Piper M500  օդանավի առաջին ուղևորը: «Կանոնավոր չվերթերը՝ շուտով»,- գրել է նա: