Գլխավոր Նորություններ Ո՜Ֆ, ՔԱՄԻ, ՔԱՄԻ…

Ո՜Ֆ, ՔԱՄԻ, ՔԱՄԻ…

706
Տարածել

Հունիսի 6-ի երեկոյան ուժեղ քամու հետևանքով վնասներ են կրել Երևանն ու Արմավիրի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներ: Կոտայքի մարզի Նոր գյուղ, Բալահովիտ, Առինջ, Ջրվեժ, Ձորաղբյուրի ամառանոցներ, Կոտայք, Ֆանտան, Արամուս, Քաղսի գյուղերն ամբողջությամբ և Ողջաբերդ գյուղը, Եղվարդ, Հրազդան և Աբովյան քաղաքները մասնակի հոսանքազրկվել են: Քամու պատճառած վնասների վերաբերյալ փրկարարները մի քանի տասնյակ ահազանգ են ստացել: Ահազանգերի սպասարկման և պատշաճ մակարդակով արձագանքում կազմակերպելու նպատակով հրշեջ-փրկարարական ջոկատներում ուժեղացված ծառայություն է սահմանվել՝ ազատ հերթափոխների անձնակազմով, ստեղծվել են օպերատիվ խմբեր: Ստացված ահազանգերին արձագանքել է ավելի քան 20 օպերատիվ խումբ:

Ցավոք, կա մեկ զոհ. Աերացիա 12/1 հասցեում գործող ձեռնարկությունում քամուց պոկված մետաղյա թիթեղներն ընկել են 63-ամյա Բաղդասար Չարկիչիյանի վրա: Հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է:

Երևանում շրջվել է 37 ծառ, վնասվել 18 տանիք: Շրջվել և վնասվել են նաև էլ.սյուներ, գովազդային վահանակներ, հեռահաղորդակցման մալուխներ (17 դեպք):

Արմավիրի մարզում բազմաթիվ ծառեր են շրջվել: Մարզի Էջմիածին քաղաքում  վնասվել է 15 տանիք, իսկ Արտիմետ և Խորոնք գյուղերում՝ մեկական տանիք:

Մերի Սողոմոնյան

 

Տարածել
Նախորդ հոդվածՇՈԳԵՐՆ ԸՆԿԱՆ
Հաջորդ հոդվածՉՎԵՐԹԵՐ