Գլխավոր ՀՀ ԱԻՆ ՀՀ ԱԻՆ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ՀՀ ԱԻՆ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

506
Տարածել

Շարունակվում է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմիկ մշտադիտարկումների Ազգային դիտացանցի վերազինումը: Օրերս արդիականացվեց գրունտի ուժեղ շարժումների ցանցի «Դվին» կայանը: Այն հնարավոր դարձավ, երբ Շվեյցարիայի դաշնային տեխնոլոգիական ինստիտուտի Շվեյցարիայի սեյսմոլոգիական ծառայությունը ՍՊԾ-ին անհատույց տրամադրեց թվային աքսելերոգրաֆներ: Արդյունքում կայանի ֆիզիկապես և բարոյապես հնացած անալոգային աքսելերոգրաֆը փոխարինվեց գրունտի ուժեղ շարժումների թվային աքսելերոգրաֆով (նկար 1, 2):

«Դվին» սեյսմիկ կայանը տեղակայված է Դվինի երկրաշարժածին օջախային գոտում: Վերջինս հարում է Երևանյան խորքային և Ազատ-Սևանի ակտիվ բեկվածքների հատման հանգույցին: Հայտնի են Դվինի 851 թ. (6.0 մագնիտուդ, 7-8 բալ ուժգնությամբ) և 893 թ. (6.5 մագնիտուդ, 8-9 բալ ուժգնությամբ) պատմական ավերիչ երկրաշարժերը:

Այսօր սեյսմիկ մշտադիտարկում իրականացնող գրունտի ուժեղ շարժումների թվային սարքերն արդեն տասնվեցն են: Սակայն Հայաստանում և Արցախում դեռևս գործում են տասն անալոգային աքսելերոգրաֆներ, որոնք նույնպես կփոխարինվեն: Ստորև բերված է ՍՊԾ գրունտի ուժեղ շարժումների կայանների տեղակայման սխեմատիկ քարտեզը (նկար 3):

 

Վալերի ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ՍՊԾ գործակալությանդիտացանցերի և տեղեկատվության

վերլուծության բաժնի պետ, տեխ. գիտ. թեկնածու